Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 1-ին խաղափուլը:
Այսօր 17-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը հաղթեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին: Հաղթանակ տարավ նաև գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։ Մանուելը հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Չաքրյանին, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սամվել Տեր-Սահակյան — Մամիկոն Ղարիբյան, Դավիթ Տիրատուրյան — Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան — Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում Մարիամ Ավետիսյանը, Ալվարդ Ստեփանյանը, Միլենա Գասպարյանը և Մարիա Գևորգյանը համապատասխանաբար հաղթեցին Արփինե Գրիգորյանին, Մելինե Հարությունյանին, Մարիամ Խաչատրյանին և Պոլինա Կոբակին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Սուսաննա Գաբոյանի և Աննա Խաչատրյանի խաղում: