Անգլիայի գավաթի 3-րդ տուրի խաղում «Չելսին» տանը հաղթեց «Պրեստոնին»: Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով։
Տանտերերն իրենց բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։ «Արիստոկրատների» կազմում գոլի հեղինակ դարձան Արմանդո Բրոյան, Տիագո Սիլվան, Ռահիմ Ստերլինգը և Էնցո Ֆերնանդեսը:
«Աստոն Վիլան» արտագնա խաղում հաղթանակ տարավ «Միդլսբրոյի» հետ խաղում՝ 1-0։ Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց պաշտպան Մետյու Քեշը։
Անգլիայի գավաթի 4-րդ տուրի զույգերը կորոշվեն վիճակահանությունից հետո։