Անգլիայի գավաթի 3-րդ տուրում «Բրայթոնը» արտագնա խաղում հաղթեց «Սթոք Սիթիին» 4-2 հաշվով:
«Ճայերի» կազմում գոլերը խփեցին Պերվիս Էստուպինանը, Լյուիս Դանկը և Ժոաո Պեդրոն (դուբլ):
«Բորնմուտը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Քուինս Պարկ Ռեյնջերսին»։ «Շեֆիլդ Յունայթեդը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է «Ջիլինգհեմին»։ Դուբլի հեղինակ են դարձել Ջեյմս Մաքատին և Ուիլ Օսուլան։
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Բրայթոնի», «Բորնմութի» և «Շեֆիլդի» մրցակիցները կորոշվեն վիճակահանությունից հետո։