Անգլիայի գավաթի 3-րդ տուրի խաղում «Նյուքասլը» արտագնա խաղում հաղթեց «Սանդերլենդին»։
Հանդիպումը կայացել է Սանդերլենդի մարզադաշտում և ավարտվել 3-0 հաշվով հօգուտ հյուրերի։
«Կաչաղակների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Իսակը, իսկ Դանիել Բալարդը դարձավ ինքնագոլի հեղինակ:
«Նյուքասլը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Ակումբի մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ։