92 տարեկան հասակում մահացել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Մարիո Զագալոն։
Զագալոյի մահվան պատճառը չի հաղորդվում։
Զագալոն չորս անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա այս արդյունքին երկու անգամ հասել է որպես ֆուտբոլիստ։
Բրազիլիայի հավաքականի կազմում նա 1958 և 1962 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։ Որպես Բրազիլիայի հավաքականի մարզիչ՝ Զագալոն հաղթել է 1970 և 1994 թվականների Աշխարհի առաջնություններում։