«Չելսիի» հարձակվող Դատրո Ֆոֆանան կարող է մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացնել «Սևիլիայում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է «Ունիոն Բեռլինում», սակայն չի կարողացել տեղը գտնել հիմնական կազմում։ Բունդեսլիգայի 12 հանդիպումներում Ֆոֆանան դարձել է մեկ գոլի հեղինակ։
«Չելսին» ցանկանում է խաղացողին վերադարձնել «Ունիոնից»։
«Սևիլիան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է։