«Տոտենհեմը» մոտ է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալելուն, գրում է Sky Germany-ն։
«Չելսիի» նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ֆուլհեմը»:
Սակայն, ըստ աղբյուրի, այժմ ֆուտբոլիստը մոտ է լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն։
Այս մրցաշրջանում 27-ամյա գերմանացին մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։