«Բարսելոնայի», «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Տպավորություն ունեմ, որ վեց ամիսը մեկ ասում են՝ մնում է, գնում է։ Դա ինձ անհանգստացնում է։ Ես հոգնել եմ սրանից։ Ցանկանում եմ, որ Մբապեն ձեռնամուխ լինի ակումբային նախագծին և դադարի կենտրոնանալ անձնական գործերի վրա։ Ես հոգնել եմ վեց ամիսը մեկ նրա ապագա ակումբի մասին խոսակցություններ լսելուց: Ես հոգնել եմ սրանից։ Ինձ սա չի հետաքրքրում, ինձ այլևս դա չի հետաքրքրում»,- Դյուգարիի խոսքերն է մեջբերում RMC-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մբապեն անմիջական կապեր ունի իսպանական ակումբի և նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Մադրիդի «Ռեալը» 25-ամյա ֆրանսիացուն մինչև հունվարի 15-ը ժամանակ է տվել որոշում կայացնելու համար. իսպանացիները հույսը դնում են միայն ազատ գործակալի կարգավիճակով խաղացողի տրանսֆերն իրականացնելու վրա։ Կիլիանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը, որը փարիզցիները փորձում են երկարաձգել։ Հունվարի 2-ին Մբապեն տուն է ամրագրել Մադրիդում։
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Մոնակոյից»: Տրանսֆերային գումարը կազմել է 180 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 180 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 23 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։