Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի պարտությունը «Ժիրոնայի» հետ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում։ Մադրիդցիները վճռորոշ գոլը բաց են թողել 90+1-րդ րոպեին.
«Ես միշտ նայում եմ դրական կողմերին: Մենք այնքան էլ լավ չսկսեցինք, նրանք ավելի լավն էին 30 րոպեի ընթացքում: Երբ մենք գրոհում էինք, գոլերը գալիս էին, վտանգ կար, կարողացանք հավասարեցնել հաշիվը և հիանալի անցկացրինք երկրորդ խաղակեսը։ Մենք հսկայական ջանքեր գործադրեցինք, ինչը հանգեցրեց փոփոխությունների, քանի որ ես տեսա, որ խաղացողները շատ հոգնած են: Մնում է միայն շնորհավորել «Ժիրոնային», այս վճռականությամբ նրանց համար ամեն ինչ շատ լավ կլինի»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ժիրոնան» այժմ 48 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Ատլետիկոն» իր հերթին 38 միավորով չորրորդ տեղում է։