Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ժիրոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Ատլետիկոյին» և 4։3 հաշվով հաղթանակ է տարել:
Տանտերերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Վալերին, Սավիոն, Դեյլի Բլինդը և Իվան Մարտինը: Նշենք, որ «Ժիրոնան» հաղթական գոլը խփել է 90+1-ին րոպեին։
«Ատլետիկոյի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ալվարո Մորատան։
Այսպիսով, «Ժիրոնան» Իսպանիայի առաջնությունում իր անպարտելիության շարքը հասցրել է 11 հանդիպման։ «Ատլետիկոն» իր հերթին երկրորդ պարտությունն է կրել վերջին չորս հանդիպումներում։
«Ժիրոնան» 48 միավորով մնացել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում: Նույնքան միավոր ունի առաջատար Մադրիդի «Ռեալը»։ «Ատլետիկոն» իր հերթին մնացել է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում՝ վաստակելով 38 միավոր։
Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Ժիրոնան» կհանդիպի «Ալմերիայի» հետ, իսկ «Ատլետիկոն» կխաղա «Գրանադայի» հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունվարի 14-ին և 20-ին։