Անգլիայի Պրեմիեր լիգայում մեկնարկել է մրցաշրջանի երկրորդ հատվածը։ Այս պահին ռմբարկուական մրցավազքի առաջատարներն են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, որոնք խփել են 14-ական գոլ։
Նրանց հետապնդում են «Բորնմութից» Դոմինիկ Սոլանկեն (13) և «Տոտենհեմի» Սոն Հին Մինը (12):
Բայց Պրեմիեր լիգայում այս պահին ամենաարդյունավետ կոմբինացիան, ըստ B/R Football-ի, Մոհամեդ Սալահ — Դարվին Նունեսը։ Ուրուգվայցին 5 գոլ է խփել եգիպտացու փոխանցումներից։