«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն հաջողությամբ ենթարկվել է մեջքի ստորին հատվածի վիրահատության՝ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ստացած վնասվածքից հետո։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում ձախ պաշտպանը յոթ հանդիպում է անցկացրել, որոնցից չորսը մեկնարկային կազմում՝ ընդհանուր առմամբ խաղալով 301 րոպե: Որպես «Բարսելոնայի» խաղացող, նա ընդհանուր առմամբ անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի պաշտպանի վնասվածքից հետո վերականգնումը կարող է տևել մինչև 2024 թվականի մարտը: