«Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է, որ մարզիչ Թոմաս Տուխելի հեռանալուց հետո թիմը գլխավորի Խաբի Ալոնսոն։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ լեւերկուզենյան թիմը միակն է, որը ոչ մի խաղում չի պարտվել բոլոր մրցաշարերում։
Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերին։
Թիմը 42 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի աղյուսակի 1-ին հորիզոնականը։ «Բավարիան» 2-րդ տեղում է (38 միավոր):