«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է 7 անգամ բարձրացնել «Ռեալ Սոսյեդադի» 22-ամյա ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը՝ հունվարին տրանսֆերը ձևակերպելու համար։
Հիշեցնենք, որ Կուբոյի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում ճապոնացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 մլն եվրո։