32-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը հանդես է գալիս բրազիլական «Սան Պաուլոյում», կիսվել է Կատարի կյանքից հիշողություններով, որտեղ հանդես է եկել «Ալ Ռայյանում»:
«Կատարի կյանքն ու մշակույթը շատ բարդ է, այն երկիր է, որտեղ դժվար էր հարմարվել: Գիտեք, որ ֆուտբոլից հետո բոլորը մերկ են լոգանք ընդունում, բայց թիմակիցներս ինձ ասացին. «Դու դա չես կարող անել»… Ես վախեցա:
Այնտեղ բոլորը ձեռքով են ուտում, ինձ համար դժվար էր։ Նրանք կիսվեցին ինձ հետ, և ես ասացի. «Ոչ, շնորհակալություն»: Ես պատառաքաղ խնդրեցի, նրանք ինձ ասացին. «Ոչ, ձեռքերով պետք է ուտես», և ես պատասխանեցի. «Դուք գժվե՞լ եք, ես ձեռքերով չեմ ուտում», — Խամեսի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։
Ընդհանուր առմամբ, կոլումբացին կատարյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։