«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղից հետո (2:1) խոսել է տնային հանդիպումներում թիմի հաղթական շարքի մեկնարկի մասին։
«Մենք սկսում ենք կառուցել մեր հաղթական շարքը «Սթեմֆորդ Բրիջում»: Այս լիգայում պետք է հետևողական լինել: Վերջին մեկուկես տարում արդյունքներն այնքան էլ լավը չեն եղել, ինչի պատճառով էլ այդքան կարևոր է հաղթել մեր երկրպագուների ներկայությամբ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում։
«Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակը «Չելսիի» չորրորդ անընդմեջ հաղթանակն էր «Սթեմֆորդ Բրիջում» բոլոր մրցաշարերում։ «Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։