«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը 2023 թ. օրացուցային տարում Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում ստեղծել է 100 գոլային պահ, հայտնում է Squawka-ն։ Կարմիր սատանաների ավագն այս ցուցանիշով դարձել է առաջատարն Անգլիայի առաջնությունում:
Հաղորդվում է նաև, որ Պրեմիեր լիգայի միայն մեկ խաղացող է նման նվաճման հասել 2004/2005 մրցաշրջանից սկսած՝ այս վիճակագրության հաշվարկից հետո։ 2015 թվականին գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, որն այն ժամանակ հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում», ստեղծել է 104 գոլային պահ։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պորտուգալացին մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 18 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ներկայում Պրեմիեր լիգայի 19 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով 6-րդ տեղում է։