«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ֆուլհեմի» ձախ պաշտպան Էնթոնի Ռոբինսոնի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է 90min-ը, Պրեմիեր լիգայի գրանդն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ակումբի հետ՝ հունվարին տրանսֆերը ձևակերպելու վերաբերյալ։
Նշենք, որ Ռոբինսոնի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 մլն եվրո։
2023/2024 մրցաշրջանում պաշտպանը 21 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում չորս գոլային փոխանցում է կատարել իր խաղընկերներին։
Նշենք, որ «Լիվերպուլի» երկու ձախ պաշտպանները՝ Էնդրյու Ռոբերտսոնը և Կոստաս Ցիմիկասը վնասվածք են ստացել։