«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին ասել է, թե ինչ է մտածում «Տոտենհեմի» մասին։ «Բրայթոնի» հանդիպումը «Տոտենհեմի» հետ կկայանա հինգշաբթի օրը։
Ներկա պահին «Ճայերը» 27 միավորով 9-րդն են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Տոտենհեմը» 36 միավորով 5-րդն է:
«Ինձ շատ է դուր գալիս նրանց մարզիչը, ինձ դուր են գալիս նրա հայտարարությունները մամուլի ասուլիսներում և հարցազրույցներում։ Նրա օրոք «Տոտենհեմը» հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, ինձ դուր է գալիս նրանց խաղաոճը։
Նրանք այս պահին լավագույն թիմերից մեկն են ԱՊԼ-ում»,- նախախաղային մամուլի ասուլիսում ասել է «Բրայթոնի» գլխավոր մարզիչը։