Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի իր հիմնական տրանսֆերային նպատակների հարցում, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը հետաքրքրված է խաղացողներ ձեռք բերել կենտրոնական և ձախ պաշտպանի, ինչպես նաև հարձակվողի դիրքերում:
Ինչ վերաբերում է հարձակման գիծն ուժեղացնելուն, ապա «Ռեալը» առաջին հերթին դիտարկում է ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեին ձեռք բերելու տարբերակը։ Մադրիդյան թիմի հետաքրքրությունների թվում է նաև «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը։
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Բավարիայից» Ալֆոնսո Դեյվիսի տարբերակը՝ որպես պաշտպանության ձախ եզրի հնարավոր ուժեղացում։ Մադրիդյան թիմի ներկայացուցիչները կանադացի ֆուտբոլիստի առաջընթացին հետևում են նախորդ մրցաշրջանի ավարտից սկսած։
Ռաֆայել Վարանի («Մանչեսթեր Յունայթեդ») և Դեյլի Բլինդի («Ժիրոնա») թեկնածությունները մադրիդյան թիմի ղեկավարությունը դիտարկում է որպես կենտրոնական պաշտպանական գոտին ուժեղացնելու հավանական տարբերակներ։