Իսպանական «Բետիսը» պայմանագիր է կնքել Ջոնի Կարդոսոյի հետ, հայտնում է սևիլյան ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա կենտրոնական կիսապաշտպանը ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստ է։
2020 թվականից Կարդոսոն հանդես է գալիս բրազիլական «Ինտերնասիոնալում»՝ իր հարազատ ակումբում։ Ունի երկքաղաքացիություն (ԱՄՆ և Բրազիլիա), ծնվել է ԱՄՆ-ում։
Ջոնիի հիմնական դիրքը կենտրոնական կիսապաշտպանն է, սակայն երիտասարդ խաղացողը կարող է խաղալ ինչպես հենակետային գոտում, այնպես էլ ավելի մոտ հարձակմանը։
Transfermarkt-ը «Բետիսի» նորեկի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո: