Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ակտիվորեն բանակցություններ է վարում մարզիչ Կարլո Անչելոտիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Այս մասին հայտնում է իսպանական As-ը։
Մադրիդի «Ռեալը» որոշել է երկարաձգել պայմանագիրն Անչելոտիի հետ։ Հնարավոր է, որ արդեն հունվարի սկզբին Կարլոն նոր աշխատանքային պայմանագիր ստորագրի «Ռեալի» հետ։
Մադրիդի «Ռեալն» ավարտեց 2023 թվականը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։ Արքայական ակումբը լրացուցիչ ցուցանիշներով առաջ է «Ժիրոնայից»։ Երկու թիմերն էլ վաստակել են 45 միավոր։