Մադրիդի «Ռեալի» ակումբային խանութն արգելել է մարզաշապիկների վրա տպագրել Հոլանդի և Մբապեի անունները, հայտնում է SER Deportivos-ը։
«Նրանք մեզ ասացին, որ նման մարզաշապիկներ չեն վաճառում, քանի որ նրանք չեն խաղում մադրիդյան թիմում: Մենք կարծում ենք, որ եթե դուք ցույց տաք ձեր փաստաթղթերը Հոլանդ, Մեսսի կամ Մբապե ազգանուններով, ապա մերժում չի լինի»,- ասել են խանութ այցելած երկրպագուները։ Մադրիդի «Ռեալն» իրավունք չունի օգտագործել այլ թիմերի խաղացողների անունները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մադրիդյան ակումբի տրանսֆերային նպատակներն են 2024 թվականին, ընդ որում Մբապեին «Ռեալը» կփորձի ձեռք բերել ձմռանը։
«Ռեալը» 18 խաղից հետո 45 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Նույնքան միավոր ունի «Ժիրոնան»։