Վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը խզել է պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ։ Պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2025 թվականի վերջ, ուստի նա ստիպված էր տուգանք վճարել հեռանալու համար, հաղորդում է TyC Sports-ը։
Նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու մի քանի առաջարկ ունի, այդ թվում՝ երկուսը Իսպանիայից։
Ռոնդոնը «Ռիվեր Փլեյթ» է տեղափոխվել 2023 թվականի սկզբին՝ որպես ազատ գործակալ։ Նա ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։