«Բարնլին» պարտվել է մրցաշրջանի առաջին 10 տնային հանդիպումներից 9-ում։ Սա առաջին անգամ է տեղի ունեցել Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Opta Sports վիճակագրական պորտալը։
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Բարնլի» — «Լիվերպուլ»։ հանդիպումը, որտեղ մերսիսայդյան թիմը հաղթեց 2։0 հաշվով։
«Բարնլին» իր միակ տնային հաղթանակը տարել է 14-րդ տուրի՝ «Շեֆիլդ Յունայթեդի» հետ խաղում՝ 5:0։