«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խոսել է պաշտպան Քրիստիան Ռոմերոյի վնասվածքի մասին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում (2:1) ֆուտբոլիստը փոխարինվել էր ընդմիջման ժամանակ։
«Ռոմերոն բաց կթողնի չորս կամ հինգ շաբաթ: Մնացած բոլորը լավ են: Կան մի քանի վնասվածքներ, բայց մենք ավելի հեշտ մարզումային շաբաթ ունեինք վերջին մի քանի օրերին, մնացած բոլորը լավ են»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։
Վաղը՝ դեկտեմբերի 28-ին, «Տոտենհեմը» Անգլիայի առաջնության 19-րդ տուրում կհանդիպի «Բրայթոնի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: