Բելգիայի երիտասարդական հավաքականի և «Անտվերպենի» կիսապաշտպան Արտուր Վերմիրենը կարիերան անգլիական Պրեմիեր լիգայի ակումբում շարունակելու տարբերակ ունի, հայտնում են Mirror-ը։
Կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Ակումբը պատրաստ է 25 մլն ֆունտ հատկացնել խաղացողի տրանսֆերը գնելու համար։
Անգլիական ակումբը ցանկանում է գործարքն ավարտին հասցնել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Վերմիրենի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» և Լոնդոնի «Արսենալը»։