«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղից (3:2) հետո խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։
«Կարծում եմ՝ Մարկուսը լավ խաղաց: Բայց նա որոշ ժամանակ հիվանդ էր։ Դրա համար մենք ցանկանում էինք օգտագործել Գառնաչոյին: Այս տղան արժանի է խաղադաշտում լինելուն։ Շատ լավ է, երբ թիմում մրցակցություն կա»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
19 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 31 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է։