Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է ապագայի իր ծրագրերով.
«Եվրոպայից հետո ես կցանկանայի կարիերաս շարունակել MLS-ում, ես միշտ դա ասել եմ:
«Ատլետիկոն» գրեթե 100%-ով կարող է լինել իմ վերջին ակումբը Եվրոպայում: Ես դեռ ուզում եմ այստեղ լինել։
Այստեղ ես ինձ ամենաերջանիկ եմ զգում։ Այստեղ իմ տունն է»,- ասել է ֆուտբոլիստը AS-ին տված հարցազրույցում։