Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» ակումբը, որի կազմում հանդես են գալիս, օրինակ՝ Նեյմարը, Միտրովիչը, Մալքոմը և Կուլիբալին, ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբն է, որը չի ներկայացնում Եվրոպան։
Ըստ Transfermarkt-ի, թիմի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 222,33 մլն եվրո։ Երկրորդն այս ցուցանիշով բրազիլական «Պալմեյրասն» է՝ 210,8 մլն եվրո, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ Նասրը»։ Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամին» 12-րդն է և ամենաթանկարժեք կազմն ունի Հյուսիսային Ամերիկայի ակումբների շրջանում։
Ընդհանուր առմամբ, այս ցուցանիշով լավագույն տասնյակում միայն երկու լիգաների՝ Սաուդյան Արաբիայի և Բրազիլիայի առաջնությունների ներկայացուցիչներ են։
1․ «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա) — 222,33 մլն եվրո
2․ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — 210,8 մլն եվրո
3․ «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա) — 164,75 մլն եվրո
4․ «Ալ Ահլի» (Սաուդյան Արաբիա) — 163,65 մլն եվրո
5․ «Ֆլամենգո» (Բրազիլիա) — 162,1 մլն եվրո
6․ «Սան Պաուլո» (Բրազիլիա) — 115 մլն եվրո
7․ «Աթլետիկո Պարանաենսե» (Բրազիլիա) — 112 մլն եվրո
8․ «Ալ Իթիհադ» (Սաուդյան Արաբիա) — 105,75 մլն եվրո
9․ «Ֆլումինենսե» (Բրազիլիա) — 107,6 մլն եվրո
10․ «Կորինտիանս» (Բրազիլիա) — 104,7 մլն եվրո
11․ «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա) — 96,15 մլն եվրո
12․ «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) — 88,38 մլն եվրո
13․ «Ամերիկա» (Մեքսիկա) — 87,9 մլն եվրո
14․ «Աթլետիկո Մինեյրո» (Բրազիլիա) — 87,85 մլն եվրո
15․ «Բրագանտինո» (Բրազիլիա) — 83,3 մլն եվրո
Նշենք, որ Աֆրիկայում ամենաթանկարժեք կազմ ունեցող թիմն «Ալ Ահլին» (Եգիպտոս) է, որի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 30,45 մլն եվրո։