«Ալմերիայի» կիսապաշտպան Սերխիո Արիբասը կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում», հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 22-ամյա սանի ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Արիբասը Լա Լիգայի 18 խաղում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 8 միլիոն եվրո։