«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին։
«42 միավորը շատ հաճելի է, չեմ թաքցնի։ Սա իսկապես հիանալի է: Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտված է, և ես շատ գոհ եմ: Ամեն ինչ կատարյալ չէր, բայց ամեն ինչ կարգին էր: Բայց, եթե ես ճիշտ եմ, ապա մենք մեկ միավորով հետ կմնանք «Արսենալից», եթե նրանք հաղթեն: Այսպիսով, մենք, այսպես ասած, ձեռքի հեռավորության վրա ենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։