Լեոնիդ Սլուցկին նշանակվել է չինական «Շանհայ Շենհուայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Հուսով ենք, որ նա որքան հնարավոր է շուտ կճանաչի թիմին և նրա հարմար կմշակի տեխնիկա-տակտիկական ոճ։ Մենք անհամբեր սպասում ենք, որ նրա օգնությամբ ավելի շատ երիտասարդ խաղացողներ առաջընթաց կգրանցեն և միասին նոր մրցաշրջանում «Շանհայ Շենհուայի» համար ավելի լավ արդյունքներ գրանցեն»,- ասվում է չինական ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
30 տուրից հետո «Շանհայ Շենհուան» 52 միավորով զբաղեցնում է Չինաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։
52-ամյա ռուս մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Ռուբինը»։ Սլուցկիի գլխավորությամբ կազանյան ակումբը 2021/2022 մրցաշրջանում նահանջել է Առաջին լիգա՝ 29 միավորով զբաղեցնելով 15-րդ տեղը։
Ընդհանուր առմամբ, Սլուցկին իր կարիերայի ընթացքում աշխատել է այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են ԲԿՄԱ-ն, «Վիտեսը», «Հալ Սիթին», «Կռիլյա Սովետովը», ինչպես նաև գլխավորել է Ռուսաստանի հավաքականը։