«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը շնորհակալություն է հայտնել «կարմիր սատանաների» երկրպագուներին ակումբին ցուցաբերած աջակցության համար՝ չնայած վատ արդյունքներին։
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները շատ հիասթափված են մեզանից, և մենք պետք է դա շտկենք: Մենք պետք է այլ կերպ վարվենք: Մենք իսկապես գնահատում ենք այդ աջակցությունը: Այժմ մենք ցանկացած օգնության կարիք ունենք: Բայց առաջին հերթին ես և իմ թիմը պետք է բարելավենք մեր իրավիճակը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) տեն Հագի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 18 տուրից հետո հոլանդացի մասնագետի թիմը վաստակել է 28 միավոր և այժմ զբաղեցնում է ութերորդ տեղը։ Պրեմիեր լիգայի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով պարտվել է «Վեսթ Հեմին»։