«Էվերտոնը» որոշել է, թե որքան կպահանջի թիմի հենակետային կիսապաշտպան Ամադու Օնանայի տրանսֆերի դիմաց։
Բելգիացին երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Անգլիայի Պրեմիեր լիգայում:
The Athletic-ի տեղեկությունների համաձայն՝ բելգիացի ֆուտբոլիստի համար լիվերպուլյան ակումբը կպահանջի ավելի քան 70 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օնանայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»։
«Էվերտոնը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում տասնվեցերորդ տեղը։