Գերմանական «Լայպցիգը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել իր հարձակվող Տիմո Վերներին, հայտնում է Bild-ը։
Հաղորդվում է, որ ակումբը պատրաստ է հունվարին բաց թողնել 27-ամյա հարձակվողին կամ ամբողջական տրանսֆերի տարբերակով, կամ վարձավճարով, եթե համապատասխան առաջարկներ ստանա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Ֆուլհեմը» և «Քրիսթալ Փելասը», ինչպես նաև իսպանական «Ռեալը»։
Այս մրցաշրջանում Տիմո Վերներն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։