«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացառել է Անտոնի Մարսիալի՝ ձմռանը վաճառելու հնարավորությունը։
— Մարսիալը վերադարձե՞լ է խաղադաշտ, թե՞ դեռ վատառողջ է:
— Նա դեռ վատառողջ է:
— Ամեն ինչ տանում է նրան, որ նրա պայմանագիրը մրցաշրջանի վերջում չի երկարաձգվի։ Հունվարին նրան վաճառելու հնարավորություն կա՞:
-Երբ նորություն լինի, բնականաբար կտեղեկացնեմ։ Բայց մենք նման նպատակ չունենք [վաճառել]:
Այս մրցաշրջանում Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Վերջին անգամ 28-ամյա հարձակվողը խաղադաշտ էր դուրս եկել դեկտեմբերի 9-ին։