«Մայնցի» և «Այնտրախտի» երկրպագուների խմբերը զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել, ինչի հետևանքով դրա մասնակիցներից շատերը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, երկու թիմերի երկրպագուները սկսել են ցրվել տարբեր ուղղություններով։ Սակայն ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է ձերբակալել մոտ 40 մարդու, որոնցից մի քանիսը վիրավորվել են։ Իրավախախտներից առգրավվել են նաև նրանց սարքերը՝ հետագա հետաքննության համար։
Ընդգծվում է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու համար։
Հիշեցնենք, որ «Մայնցն» ու «Այնտրախտը» հանդես են գալիս գերմանական Բունդեսլիգայում։ 16 տուրից հետո «Մայնցը» վաստակել է տասը միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։ Իր հերթին, «Այնտրախտը», նույնքան չեմպիոնական հանդիպումներից հետո, վաստակել է 24 միավոր և հայտնվել է վեցերորդ տեղում։