Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է առաջիկա տրանսֆերային նպատակների մասին.
«Այս պատուհանում, ինչպես նաև ամառային պատուհանում, մենք պետք է ցույց տանք, որ մենք լուրջ ենք տրամադրված և ցանկանում ենք մրցունակ լինել առաջնության վերնահատվածում, և ոչ թե այնտեղ, որտեղ գտնվում ենք այս պահին», — Ջերարդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ լուրեր էին պտտվում «Ալ Ահլիի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի և ֆրանսիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի՝ «Ալ-Իտիֆակ» հնարավոր տեղափոխության մասին։
Հիշեցնենք, որ 18 տուրից հետո Սթիվեն Ջերարդի թիմը Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ «Ալ-Իթիֆաքն» ունի 24 միավոր: «Ալ-Հիլալը» 50 միավորով գլխավորում է Պրոֆեսիոնալ լիգան: