«Տոտենհեմը» հետևում է «Բորնմուտի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեի ելույթներին, ով այս պահին հիանալի մարզավիճակում է, հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի վերջին` «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղում (3-2):
The Sun-ը հայտնում է, որ «Տոտենհեմը» ցանկանում է հարձակվողին ձեռք բերել ամռանը:
Ակումբը Հարի Քեյնին դեռ փոխարինող չի գտել, ուստի նոր հարձակվող ձեռք բերելն առաջնահերթություն է, և նրանք ուշադիր հետևում են Սոլանկեին:
Ակումբն արդեն մի քանի անգամ սկաուտներ է ուղարկել «Բորնմուտի» խաղերին այս մրցաշրջանում: «Բորնմուտում» ևս հասկանում են, որ Սոանկեին դժվար կլինի պահել թիմում և պատրաստ են դիտարկել նրա տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ։