«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Անգլիացուն առաջարկել են Լիգա 1-ի երեք առաջատար ակումբների, հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ այդ ակումբներից մեկը «Լիլն» է։ Հաղորդվում է, որ 31-ամյա խաղացողը իջեցրել է աշխատավարձի պահանջները, սակայն այլ խնդիր է ծագել։ Անգլիայի քաղաքացիներն այժմ համարվում են Եվրամիությունից դուրս գտնվող երկրներից, ինչն անխուսափելիորեն բարդացնում է իրավիճակը ֆրանսիական ակումբների համար:
Կհաղորդվի նաև, որ Ջեսիի նկատմամբ հետաքրքրություն կա ամերիկյան MLS-ի ակումբներից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնությունից։
Անգլիացի կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում է 2023 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Նոթինգհեմ Ֆորեստը»: Աշնանը Լինգարդը որոշ ժամանակ մարզվել է Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիֆակում», սակայն կողմերը լիարժեք պայմանագիր չեն կնքել։