Բրիտանական FourFourTwo ամսագիրը կազմել է ազգային հավաքականների՝ 21-րդ դարի առաջին 10 տարիների լավագույն խաղացողների վարկանիշը։
Վարկանիշը գլխավորել է բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն, որը հանդես է եկել «Բարսելոնայում» և «Միլանում»։ Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն 14-րդ տեղում է:
2000-ականների ազգային հավաքականի լավագույն 10 խաղացողներն ըստ FourFourTwo-ի՝
1. Ռոնալդինյո — Բրազիլիայի հավաքական
2. Զինեդին Զիդան — Ֆրանսիա
3. Կակա — Բրազիլիա
4. Անդրես Ինյեստա — Իսպանիա
5. Չավի — Իսպանիա
6. Կրիշտիանու Ռոնալդու — Պորտուգալիա
7. Ռոնալդու — Բրազիլիա
8. Ռիո Ֆերդինանդ — Անգլիա
9. Անդրեա Պիրլո – Իտալիա
10. Լիոնել Մեսսի — Արգենտինա
Ռոնալդինյոն Ոսկե գնդակի (2005) դափնեկիր է, ինչպես նաև ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2004 և 2005 թվականներին։ Բրազիլիայի հավաքականի կազմում 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։