«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը որոշել է հեռանալ մանկունիանցիներից, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Դա պայմանավորված է նրանով, որ Վարանը որոշել է փոխել իրավիճակը՝ ստացած խաղաժամանակից դժգոհ լինելու պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆրանսիացին «Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին ձեռք բերելու հարցում։
Հիշեցնենք, որ Վարանը «Ռեալի» խաղացող է եղել 10 տարի՝ 2011-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում ֆրանսիացի պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 360 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։