«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Ասթոն Վիլայի» հետ տնային խաղից առաջ կիսվել է իր թիմի պատրաստվածության մասին կարծիքով։
«Ֆուտբոլիստները պետք է պատասխանատվություն ստանձնեն: Ես պետք է պատասխանատվություն ստանձնեմ, ֆուտբոլիստները ևս:
Բայց սա դեռ ամենը չէ: Երբեմն մեծերից ավելին ես ակնկալում, երբ շրջապատում ավելի երիտասարդ խաղացողներ կան: Բայց եթե դուք բավական լավն եք և բավականաչափ ինքնավստահ, ուրեմն նաև բավականաչափ հասուն եք, և տարիքն այլևս նշանակություն չունի: Մենք պետք է դա անենք միասին: Մենք պետք է թիմ դուրս բերենք, որը կհաղթի խաղերում։
Իհարկե, մենք գիտենք, թե ինչ չափանիշներ ունեն «Մանչեսթեր Յունայթեդում», և մենք պետք է հաղթենք որպես թիմ։ Ուստի ես հասկանում եմ «պատասխանատվություն» բառի իմաստը։ Մենք պետք է դա անենք որպես թիմ. յուրաքանչյուր մարդ պետք է 100 տոկոսով նպաստի այն պատասխանատվության իրականացմանը, որը մենք կրում ենք», — Տեն Հագի խոսքերն է մեջբերում Guardian-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ասթոն Վիլա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով 00:00-ին: