Եգիպտական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը շնորհավորել է ֆուտբոլասերներին սուրբծննդյան տոների կապակցությամբ՝ հիշելով նաև Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը Մերձավոր Արևելքում։ Հիշեցնենք, որ կաթոլիկ եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է այսօր՝ դեկտեմբերի 25-ին։
«Սուրբ ծնունդը ժամանակ է, երբ ընտանիքները հավաքվում են և տոնում այն: Մերձավոր Արևելքում շարունակվող դաժան պատերազմով, հատկապես Գազայում մահով ու ավերածություններով պայմանավորված, մենք այս տարի Սուրբ ծնունդը դիմավորում ենք շատ ծանր սրտով և կիսում ենք այն ընտանիքների ցավը, ովքեր ցավում են իրենց սիրելիների կորստից: Խնդրում եմ, մի մոռացեք նրանց մասին և մի վարժվեք նրանց տառապանքներին։ Շնորհավոր Սուրբ ծնուն»,- գրել է Սալահը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):