«Լիվերպուլը» բանակցություններ է վարում Լիսաբոնի «Սպորտինգի» հետ պորտուգալական ակումբի պաշտպան Գոնսալո Ինասիոյի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան։
22-ամյա կենտրոնական պաշտպանի պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։ Մերսիսայդցիները փորձում են նվազեցնել տրանսֆերի համար պահանջվող գումարը։ Նշվում է, որ ակումբները շարունակում են բանակցությունները։
2023/24 մրցաշրջանում Ինասիոն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։