«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է 2024 թվականի իր նպատակների մասին.
«Բունդեսլիգան և Չեմպիոնների լիգան այն են, ինչ մենք հաղթելու ենք «Բավարիայի» հետ, իսկ Եվրոն՝ Անգլիայի հետ: Այն թիմերը, որտեղ ես խաղում եմ, իսկապես լավ հնարավորություններ ունեն նվաճելու այս գավաթները:
Անգլիայի նպատակը Եվրո-ն հաղթելն է, մենք դրան շատ մոտ էինք նախորդ մրցաշարում, և դա մեծացրեց վերադառնալու ու գավաթը նվաճելու ցանկությունը: Արդարացումներ չկան, մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճե»,- ասել է Քեյնը Channel 4-ի հետ զրույցում։