«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին։
«Այս թիմում չափազանց շատ խաղացողներ կան, ովքեր արժանի չեն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուն»,- Շմեյխելի խոսքն է մեջբերել Football Talk-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 18 տուրից հետո 28 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։
60-ամյա Շմեյխելը 1991-1999 թվականներին խաղացել է մանկունիանցիների կազմում, որի հետ դարձել է Պրեմիեր լիգայի հնգակի չեմպիոն, Անգլիայի եռակի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի հաղթող։