«Բարսելոնային» դժվար կլինի պահել Ժոաո Կանսելուին։
Պորտուգալացի պաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալիս «Բարսայում»: Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը։
Դա հեշտ չի լինի իրագործել, քանի որ մանչեսթերյան թիմը պատրաստ է միայն 30 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել խաղացողին: Սա բարձր գին է «Բարսելոնայի» համար, բայց ակումբի ղեկավարությունը դեռ կքննարկի հնարավոր գործարքը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։