Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է թիմի ելույթները 2023 թվականին։
«Շատ լավ տարի ունեցանք։ 50 խաղում պարտվել ենք ընդամենը 8 անգամ, հաղթել 34 անգամ, խփել 104 գոլ։ Այսպիսով, տարին՝ դեկտեմբերից դեկտեմբեր, շատ լավ ստացվեց»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել Marca-ն։
Այս պահին 18 տուրից հետո «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 38 միավորով։